Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում»

«Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում»
18.09.2014 | 12:36

Այսօր ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում» խորագրով համերգային երեկոն: Ելույթ կունենան Սլովակիայի օպերային թատրոնի մեներգիչները` Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովան (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր) և Ռոբերտ Պեչանեցը (դաշնամուր): Կհնչեն Ալեքսանդր Ալաբևի, Ջոակինո Ռոսսինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպպե Վերդիի, Ժակ Օֆֆենբախի, Լեո Դելիբեսի, Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները:

Սլովակ արտիստները ներկայումս մեծ հաջողությամբ ներկայանում են աշխարհի տասնյակ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերում: Օպերային երգիչ Պավոլ Բրեսլիկը համարվում է Եվրոպայի լավագույն օպերային ձայներից մեկը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ